Բացի Հայաստանից, ընտրություններ են ընթանում ևս 5 եվրոպական երկրներում
Նմանատիպ
Այսօր բացի Հայաստանում անցկացվող Խորհրդարանական ընտրութուններից, տարբեր ընտրություններ են ընթանում նաև Ֆրանսիայում, Հունաստանում, Սերբիայում, Գերմանիայում և Իտալիայում, հաղրոդում է «Associated Press»-ը
Հունաստան. Այստեղ ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնք հնարավոր է դուրս հանեն երկիրը խորը ֆինանսական ճգնաժամից, ինչը եվրոգոտուց դուրս մնալու վտանգի բերեց: 32 կուսակցությունները պայքարում են մոտ 10 մլն ընտրողների ձայների համար:
Սերբիա. 7.1 մլն հարավ-արևելյան Եվրոպայում մասնակցում է նախագահական, խորհրդարանական և քաղաքապետարանի ընտրություններին միաժամանակ: Արդյունքները կարող են ազդել Սերբիայի հարաբերություններին ԵՄ-ի, ինչպես նաև Կոսովոյի, ինքնավար շրջանը, որի անկախացման հռչակագիրը Սերբիան հրաժարվել է ընդունել:
Գերմանիա. Այստեղ ընտրում են նոր նոր օրենսդիր մարմնին, ինչի լավ քննություն է Կանցլեր Անգելա Մերկելի աջ կենտրոնամետ կոալիցիայի համար: Մոտ 2.24 մլն ընտրող կա Շլեսվիգ-Հոլսթեյն նահանգում:
Իտալիա. Այս ազգի առաջին ընտրություններն են այն ժամանակվանից ի վեր, ինչ վարչապետ Մարիո Մոնտին փորձում է փրկել Իտալիային ճգնաժամից: Մոտ 9.5 մլն իտալացիներ 942 քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին ընտրում են քաղաքապետեր և խորհուրդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում