Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու համար 2 կողմի համաձայնությունն է պետք․ Կրեմլ

Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու համար 2 կողմի համաձայնությունն է պետք․ Կրեմլ

Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոսկվայի և Երևանի միջև աշխատանքային մակարդակով, սակայն խնդրի լուծման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը։

Լրագրողների խնդրանքով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը չի բացառում, որ կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների մանդատի հարցով։

Պեսկովն ասել է. «Կան մշտական շփումներ՝ տարբեր մակարդակներով, իհարկե, այս թեման մի քանի անգամ եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած բան կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում