Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն:

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է հեղինակ Գևորգ Պապոյանը:

«Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր այդ օրենքի նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասել է Պապոյանը:

Պատգամավորը նկատել է, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու:  Օրենքի նախագիծն էլ հենց դրա մասին է:

Այսպիսով՝ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում