Ամերիկացիները զանգվածային կերպով հրաժարվում են iPhone հեռախոսներից

Ամերիկացիները զանգվածային կերպով հրաժարվում են iPhone  հեռախոսներից

2024թ․ առաջին եռամսյակում ԱՄՆ-ում ակտիվացված հեռախոսների մասնաբաժնում iPhone- ին բաժին է ընկել 33 տոկոսը։ Տվյալները վերլուծել է Consumer Intelligence Research Partners ընկերությունը։

Վերջին տարում iPhone-ի մասնաբաժինը նոր ակտիվացված հեռախոսների շարքում ընկել է 7 տոկոսով։ Ներկայումս հեռախոսների ընդհանուր ծավալի 2/3 մասը բաժին է ընկնում Android-ին։

Վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի վաճառքների անկման պատճառը նորարարությունների դանդաղ ներդրումն է։ Ընկերությունն ամեն դեպքում աշխատում է նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ։

2024թ․ սեպտեմբերին նախատեսվում է նոր  iPhone-ների թողարկումը։ Սպասվում է, որ iPhone 16  սերիան կունենա լավարկված պրոցեսոր, թարմացված տեսախցիկ և Vision Pro-ի համար տարածական բովանդակություն ստեղծելու հնարավորություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում