Լավրովը Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ ապաշրջափակելու կարևորությունը

Լավրովը Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ ապաշրջափակելու կարևորությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում