Unistellar-ի խելացի աստղադիտակը օգտատերերին դարձնում է իսկական աստղագետներ (տեսանյութ)

Unistellar-ի խելացի աստղադիտակը օգտատերերին դարձնում է իսկական աստղագետներ (տեսանյութ)

Բոլոր ժամանակներում մարդկանց միշտ հետաքրքիր է բացահայտել աստղազարդ երկինքը՝ իր խորհրդավոր գեղեցկությամբ։ Սակայն, աստղադիտակից և առավել ևս երկնային մարմիններից գլուխ հանել ոչ բոլորն են կարողանում։

Լաս Վեգասի CES 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսին երկինքը դյուրին բացահայտելու համար Unistellar-ը ներկայացրել է Equinox 2 սմարթ աստղադիտակը։

«Երբ փոքր էի, ունեի մի աստղադիտակ, որն օգտագործում էի երկար ամառային գիշերներին երկինքը ուսումնասիրելու համար: Երբ մեծացա, ժամանակս չէր բավականացնում աստղագիտությամբ զբաղվելու համար: Ընկերոջ հետ սկսեցինք մտածել, թե ինչպես աստղերը վերադարձնենք մեր առօրյա, առանց երկար ժամանակ տրամադրելու գրականությունը ուսումնասիրելու համար», – TechCrunch-ին տրված հարցազրույցում պատմել է Unistellar-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Լորան Մարֆիզին:

Աստղադիտակը չունի ակնոց, գիշերային երկնքի կախարդանքը վայելելու համար պետք է ունենալ հատուկ մոբայլ հավելված: Հավելվածը գիտի ավելի քան 5000 երկնային օբյեկտների մասին, որոնք օգտատերերը  կարող են ուսումնասիրել։

«Ստեղծել ենք աստղադիտակ, որը դյուրին է օգտագործման համար, այն բավականին հզոր է և կարող է հայտնաբերել գալակտիկաներ, միգամածություններ, մենք ցանկանում էինք աստղագետների ունեցած հնարավորությունների գոնե մի մասը տեղափոխել մեր առօրյա կյանք»,- պատմում է Լորան Մարֆիզին:

EQuinox 2 խելացի աստղադիտակը վաճառքի կհանվի 2499 դոլարով, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում