Բլինքենը Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Պետդեպ

Բլինքենը Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարն Ալիևին հորդորել է «անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար»։

«Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Նա հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է հայտարարության տեքստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում