Լաչինի միջանցքը կարճ ժամանակով կբացվի, հետո նորից կփակվի․ Փաշինյան

Լաչինի միջանցքը կարճ ժամանակով կբացվի, հետո նորից կփակվի․ Փաշինյան

Մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը։

Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով արդեն 46 օր շարունակվող Արցախի շրջափակման խնդրին։

«Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։ Եթե մինչ, այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր  ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով  միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում