ՀՀ քաղաքացիներն այսուհետ կմեկնեն ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի պահանջի

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կմեկնեն ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի պահանջի

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կմեկնեն ԱՄԷ առանց մուտքի արտոնագրի պահանջի։

Կառավարություննայսօր հավանություն է տվել  Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր օրակարգի չզեկուցվող նախագծերի մեջ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  դեռևս 2017 թվականին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին 2009 թվականի հունիսի 21-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրում լրացումներ կատարելու մասին» Արձանագրության ստորագրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում