Շիրակը նոր մարզպետ ունի

Շիրակը նոր մարզպետ ունի

Շիրակը նոր մարզպետ ունի․ կառավարության որոշմամբ՝ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։

Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր կառավարության օրակարգում։

Միաժամանակ, կառավարության մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանը ազատվել է մարզպետի պաշտոնից․ նա հունվարի 25-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։

Նշենք, որ Մուշեղ Մուրադյանը մինչ այս պահը զբաղեցնում էր «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում