Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։
Նման կարծիք է հայտնել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նաիրա Կարապետյանն իր նոր՝ «Արցախի բլոկադա. նոր հնարավորությունների ծանր ճանապարհ» հոդվածում։
Հոդվածը հասանելի է «Ոսկանապատ» ՎԿ բաժանորդների համար՝ հետևյալ հղումով։
Նշված հոդվածում Նաիրա Կարապետյանը ներկայացնում է Արցախում հումանիտար աղետ ստեղծող բլոկադան հօգուտ Արցախի ծառայեցնելու հնարավորությունը՝ տալով «ինչպե՞ս» հարցի պատասխանն ու նշելով այդ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու տեղն ու ձևը։
Բաժանորդագրվեք «Ոսկանապատի» Patreon ալիքին այստեղ և ծանոթացեք միջազգային հարթակներում Հայաստանի ու Արցախի կենսական շահերին առնչվող, ինչպես նաև ներքաղաքական զարգացումների շուրջ որակյալ և պրոֆեսիոնալ վերլուծություններին ու հետազոտական աշխատանքներին։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի մասին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը հիմնվել է 2008թ. քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի կողմից։ Իր գործունեության ողջ ընթացքում Կենտրոնի փորձագետների աշխատանքի հիմնական ուղղությունն Ադրբեջանն էր։ Տարիներ շարունակ «Ոսկանապատ»-ը եղել և շարունակում է մնալ Ադրբեջանի դեմ մղվող տեղեկատվական/քարոզչական պայքարի հայկական առաջատար հարթակներից մեկը։
«Ոսկանապատ» ՎԿ հետազոտության գլխավոր ուղղություններն են տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները, հայկական երկու պետությունների զարգացման հնարավորությունները, արտաքին քաղաքականությունը, համահայկական պոտենցիալի ուսումնասիրությունը, տեղեկատվական անվտանգությունն ու աշխարհաքաղաքական զարգացումները։