17.1 C
Yerevan

Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին

Նմանատիպ

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել», – շեշտել է Ղալիբաֆը։

Վերջինս նաև նշել է, որ Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար։ Նա վստահեցրել է, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը։ Խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ  ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

Հիշեցնենք, հունվարի 27-ին Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկել, որի արդյունքում զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը։ Ադրբեջանի իշխանությունները շտապել են ահաբեկչություն որակել տեղի ունեցածը, էվակուացրել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին և դադարեցրել դեսպանատան գործունեությունն Իրանում։

spot_imgspot_img