11.1 C
Yerevan

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...

Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Հանրապետական դաշինքի» կողմից ...

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության տրամադրման նոր փաթեթի մասին:

Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է HIMARS համակարգի համար նախատեսված GLSDB (Ground-Launched Small Diameter Bomb) հեռահար հրթիռներ, որոնց միջոցով ուկրաինական կողմը կկարողանա հարվածներ հասցնել Ղրիմի տարածքին և Ռուսատանի այն մարզերին, որոնք սահմանամերձ են Ուկրաինային։ 

Պենտագոնի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ներառում է նաև հետևյալ զինտեխնիկաներն և զինամթերքը.

  • 2 միավոր HAWK հակաօդային պաշտպանության համակարգ
  • ՀՕՊ միջոցներ և զինամթերք
  • Արևմտյան հակաօդային պաշտպանության կայանների ինտեգրման սարքավորումներՀՕՊ համակարգերով ռադարներ
  • 190 ծանր գնդացիր՝ ջերմապատկերային սարքավորումներով և զինամթերքով
  • Սարքավորումներ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության առկա հնարավորությունները արդիականացնելու և զարգացնելու համար
  • 181 MRAP ռազմական ավտոմեքենա
  • Հակադրոնային համակարգեր
  • Օդային հսկողության սահմանման 4 ռադար
  • Հակատանկային 2000 հրթիռ
  • Հակահրետանային ռադարների պահեստամասեր
  • Claymore հակահետևակային ականներ
  • Puma անօդաչու թռչող համակարգեր
  • Բարձր ճշգրտության հրթիռներ

Տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում գերակշռում են ՀՕՊ միջոցները:

Նշվում է նաև, որ GLSDB ճշգրիտ հրթիռները Ուկրաինա կհասցվեն ոչ շուտ, քան 9 ամսվա ընթացքում։

spot_imgspot_img