17.1 C
Yerevan

Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան միջուկային էսկալացիայի վտանգ չի տեսնում

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի...

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Այս մասին նա ասել է «Մոամբի»-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլի – խմբ.) հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը՝ հավելելով, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայաել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։

Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Խորվաթիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ խոսել է այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորության մասին։

«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», – ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում։ «Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», – ասել է Միրզոյանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Մեծ Բրիտանիան միջուկային էսկալացիայի վտանգ չի տեսնում

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի...

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն...

Պեկինն ու Մոսկվան առաջնորդում են դարակազմիկ փոփոխություններ․ Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի...