Հայաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Թուրքիա

Հայաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Թուրքիա

Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։

Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև փրկարարների խմբեր է ուղարկել Թուրքիա և Սիրիա, որոնք աղետի գոտիներում մասնակցում են որոնողափրկարարական աշխատանքներին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը թվիթերի իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան անցնում Մարգարայի կամրջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում