11.1 C
Yerevan

«Շնորհակալություն Հայաստան». Թուրք դիվանագետը հայերեն գրառում է արել

Նմանատիպ

Դրամի փոխարժեք․ Մարտի 22

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 22-ի...

Երեկ Սյունիքում մոլորված զինծառայողը հայտնաբերվել է

Սյունիքում մոլորված Մարտին Գյուլամբարյանը վերադարձել է: Տեղեկությունը հայտնում է...

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը

Հայաստանում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը: «Արժութային կարգավորման և...

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանակցող Սերդար Քըլըչը թվիթերյան միկրոբլոգում հայերեն շնորհակալություն է հայտնել:

«Ադըյամանում ընդունման խմբերը բացել են Հայաստանից երկրորդ օգնությունը պարունակող բեռնատարների դռները՝ երկրաշարժից տուժածներին այցելելու նպատակով տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն, Հայաստան», – գրել է Քըլըչը՝ վերջին նախադասությունը գրելով հայերեն:

Մեկ այլ գրառման մեջ էլ նա նշել է, որ Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին:

«Աշխարհագրությունը մեր ընդհանուր ճակատագիրը որոշող ամենակարևոր գործոնն է: Երբեմն, ինչպես հիմա, այս ճակատագիրը կերտվում է տառապանքով: Տարածաշրջանի երկրների միջև դրսևորված մարդասիրական համերաշխությունը լավագույն դեղամիջոցն է այս տառապանքը մեղմելու համար։ Ինչպես տարածաշրջանի բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին», – գրել է թուրք դիվանագետը։

spot_imgspot_img