Ալիևը Փաշինյանին առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև

Ալիևը Փաշինյանին առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև։

Նա հայտնել է՝ Հայաստանը դեռ չի արձագանքել իր առաջարկին:

Եռակողմ հանդիպումը Ալիևը «արդյունավետ» է որակել։

«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը, փաստաթղթի ստորագրման պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի իմ դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ խաղաղության այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում