Իրանի արտգործնախարարն առաջարկել է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

Իրանի արտգործնախարարն առաջարկել է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Նրանք քննարկել են երկու երկրների համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

Հանդիպման մասին տեղեկությունները ռուսական «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ հայտնել են Իրանի արտգործնախարարությանը կից տելեգրամյան ալիքները, իսկ ռուսական ԱԳՆ-ն չի մեկնաբանել հանդիպումը։

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ Իրանի արտգործնախարարը Կրեմլին առաջարկել է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում