Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ պիտի դադարեցվի․ The Irish Times

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ պիտի դադարեցվի․ The Irish Times

Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված, Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է անհապաղ վերջ դրվի:

Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածում, որը լույս է տեսել The Irish Times պարբերականում։

«Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը կանխելու համար օգնությունը չափազանց մոտ է, սակայն Ադրբեջանը, փոխանակ մարդկային կերպով արձագանքելու, պարբերաբար անջատում է գազը և էլեկտրաէներգիան՝ ավելացնելով տարածաշրջանում ապրող մարդկանց զրկանքները»,-գրել է Ներսեսյանը։

Դեսպանը ներկայացնում է 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախում տիրող իրավիճակը՝ շեշտելով, որ բնապահպանական ցույցերը ոչ այլ ինչ են, քան «կազմակերպված հնարք», որի նպատակն է տարածաշրջանում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը ստիպել ընդհանրապես հեռանալ, ինչը հայտնի է որպես «էթնիկ զտումներ»:

Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:

Դեսպանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված երաշխիքներ կարող են տրվել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում