Կավանի. Իբրահիմովիչին փոխարինելը մեծ պատասխանատվություն է

Կավանի. Իբրահիմովիչին փոխարինելը մեծ պատասխանատվություն է

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին խոսել է այն մասին, որ Զլատան Իբրահիմովիչի բացակայության պատճառով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի` «Չելսիի» դեմ պատասխան խաղում հանդես է գալու հարձակման կենտրոնում:

-Ինձ ավելի լավ եմ զգում սուր գրոհների ժամանակ: Դա նորմալ է. այդպիսին է իմ աշխատանքը: Ինձ համար մեծ պատասխանատվություն է լինելու Իբրահիմովիչին փոխարինելը:

«Չելսիի» նկատմամբ լուրջ առավելություն ունենք և առաջիկա խաղի ժամանակ լիովին կենտրոնացված ենք լինելու: Հեշտ չի լինելու, բայց ի վիճակի ենք հասնել մեր նպատակին: Պետք է սկսածը հասցնենք ավարտին,-Կավանիի խոսքերը մեջբերել է «Soccernews»-ը:

Հիշեցնենք, որ «Պարի Սեն Ժերմենը» «Չելսիի» դեմ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ է տոնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում