Իրանը և Վենեսուելան գործարկել են նավային ուղիղ գիծ

Իրանը և Վենեսուելան գործարկել են նավային ուղիղ գիծ

Կարակասում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարել է Իրանի և Վենեսուելայի միջև ուղիղ նավագնացության գծի ստեղծման մասին։

Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը։

Համագործակցությունը մեկնարկել է փետրվարին։

«Իրանի և Վենեսուելայի միջև ուղիղ նավային գիծ է ստեղծվել այս տարվա փետրվարից՝ իրանցի և վենեսուելացի գործարարներին աջակցելու նպատակով», – ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում