4.1 C
Yerevan

Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան...

Մարտի 15-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական  նիստը:

Օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցն էր:

Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում Նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:

Նախագիծը ներկայացնելուց հետո հեղինակն առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկությունների համար ժամկետ սահմանել՝ մեկ շաբաթ:

Նախագիծը նախապես  քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և արժանացել էր դրական եզրակացության:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել  և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ:

Հաջորդիվ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հրապարակել է Ազգային ժողովի որոշումը.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

2023թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ  ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան...