Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն հատկացնել Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար, ևս 30 միլիոն դոլար՝ ոչ մահաբեր սարքավորումների համար։ Այս մասին Կիև կատարած այցից հետո հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան, նրա խոսքերը մեջբերում է ճապոնական Kyodo գործակալությունը։

«Մենք շարունակելու ենք անխոչընդոտ աջակցել Ուկրաինային այնպես, որ կարող է անել միայն Ճապոնիան։ Ճապոնիան կգնա Ուկրաինայի հետ այնքան ժամանակ, մինչև խաղաղությունը չվերադառնա ուկրաինական գեղեցիկ հող»,- ասել է Ֆումիո Կիշիդան բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Բացի այդ, Ֆումիո Կիշիդան Ուկրաինայի նախագահին հրավիրել է առցանց մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։ Ըստ Kyodo-ի՝ հրավերն ընդունվել է։ Ճապոնիայի վարչապետը Ուկրաինա էր ժամանել մարտի 21-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում