15.1 C
Yerevan

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չենք ձգտում Իրանի դեմ պատերազմի, մենք չենք փնտրում զինված հակամարտություն այս երկրի հետ (կամ) մեկ այլ պատերազմ տարածաշրջանում», – ասել է նա։

Քիրբին նաև նշել է, որ Սիրիայում ամերիկյան հարվածների նպատակն էր երկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանությունը:

Ինչպես ավելի վաղ հայտել ենք՝  ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող: Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի 1 պայմանագրային զինծառայող և 5 զինվորական:

Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից վերահսկվող օբյեկտների: Ըստ ԶԼՄ-ների՝ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8 շիա մարտիկ, որոնք կռվում էին սիրիական զորքերի կողմից։  Ամերիկյան հարվածներից հետո իրանամետ շիա կազմավորումների մարտիկները մի քանի հրթիռ են արձակել ԱՄՆ-ի ռազմակայանի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեր Զորի նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի մոտ։

spot_imgspot_img