Bloomberg. ԱՄՆ դաշնակիցները դիվանագիտական ուղիներով դժգոհում են տվյալների արտահոսքից 

Bloomberg. ԱՄՆ դաշնակիցները դիվանագիտական ուղիներով դժգոհում են տվյալների արտահոսքից 

Վաշինգտոնի դաշնակիցները դիվանագիտական ​​ուղիներ են օգտագործում՝ փոխանակ իրենց դժգոհությունը բացահայտ արտահայտեն Պենտագոնի և ամերիկյան հետախուզական ծառայություններից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առնչությամբ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

«Իրենց դժգոհությունները բացահայտ արտահայտելու փոխարեն՝ նրանք օգտագործում են դիվանագիտական ​​ուղիները»,- գրել է գործակալությունը՝ նշելով, որ արտահոսքի միջադեպը փակ դռների ետևում «անհարմար խոսակցություններ» է առաջացրել մի քանի երկրների ներկայացուցիչների հետ։

Bloomberg-ն ընդգծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը արտերկրում կկանգնի «անհարմար բանակցությունների շարքի» առաջ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Հարավային Կորեայի նախագահի հետ ապրիլյան հանդիպումների ժամանակ։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստուգում է ենթադրաբար գաղտնի փաստաթղթերի իսկությունը, որոնք հայտնվել են համացանցում։ Նա ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը միջգերատեսչական ուսումնասիրություն է անում գնահատելու այդ արտահոսքի ազդեցությունը, որը կարող է լինել ԱՄՆ ազգային անվտանգության և ազգի դաշնակիցների ու գործընկերների վրա:

Reuters-ի փոխանցմամբ՝ համացանցում շրջանառվող փաստաթղթերը կարող են կեղծիքներ լինել։ Փաստաթղթերը վերաբերում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պլաններին՝ Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման նախապատրաստելու վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում