19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է․ ՀՀ ՊՆ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է․ ՀՀ ՊՆ

19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է։

Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:

Հիշեցնենք, որ այսօր՝ 16։30-ի սահմաններում թշնամին կրակ է բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ:

Հայկական կողմն ունի առնվազն 3 զոհ և վիրավորներ։ Ադրբեջանական կողմից պաշտոնապես հաղորդվում է 1 զոհի մասին։ Հայկական աղբյուրների համաձայն՝ դրանք 4-ն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում