Հեմիլտոնը մտադիր է կրճատել միավորների տարբերությունը

Հեմիլտոնը մտադիր է կրճատել միավորների տարբերությունը

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լուիս Հեմիլտոնը համոզված է, որ կարող է կրճատել իր և թիմակից Նիկո Ռոսբերիգի միջև եղած միավորների քանակը, որը Կանադայի Գրան-պրիից հետո ասել է 22-ի:

«Միավորների տարբերությունը կրճատելու համար ամեն ինչ կանեմ, բայց դա նշանակում է, որ մեծ ջանքեր եմ գործադրելու: Հավանաբար կպահանջվի 4 հաղթանակ, և ես դրանց հասնելու համար կանեմ ամեն ինչ: Առաջիկա Գրան-պրիների մրցուղիները համապատասխանում են ինձ, կփորձեմ հաղթել Սիլվերստոունում:

Կուզեք հավատացեք, կուզեք մի հավատացեք, բայց Կանադայի Գրան-պրիից դուրս մնալուց ավելի քիչ էի տխրել, քան Մոնակոյում երկրորդ տեղը զբաղեցնելու համար: Չգիտեմ՝ ինչու: Կանադայում լավ աշխատեցի, առաջատար դիրքում էի, բայց արգելակների հետ ոչինչ չես կարող անել»,-Հեմլիտոնի խոսքերը մեջբերում ենք «Autosport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում