Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է գրանցվել։
ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին կրակի դադարեցման ռեժիմի 2 դեպք է գրանցվել Արցախի Ասկերանի շրջանում։
Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ իրականացնում է հետաքննություն։