30.1 C
Yerevan

Իրանի նախազգուշացումներն ու Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Դրամի փոխարժեք․ Հունիսի 6

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 6-ի...

Բանակի և զինված ուժերի ուղերձն այն է, որ արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից: Այս մասին Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների ընթացքում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին։

Ըստ Ռաիսիի, Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ։ Դրա հետ միասին Իրանի նախագահն նշել է, որ արտաքին ուժերի ներկայությունը երկրի հարակից տարածաշրջաններում սպառնում է Իրանի անվտանգությանը: Վերջինս նախազգուշացրել է, որ եթե Իսրայելն ամենափոքր քայլը ձեռնարկի Թեհրանի դեմ, ապա կբախվի Իրանի կոշտ պատասխանին, ինչպես նաև Հայֆայի և Թել Ավիվի ավերմանը:

Էբրահիմ Ռաիսին ընդգծել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու նրա ռազմական հզորությունը բխում են տարածաշրջանի շահերից։

Հատկանշական է, որ Իրանի նախագահի այս խոսքերին զուգընթաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենին։

Քոհենը Բաքվում հայտարարել է, որ «Իսրայելից Ադրբեջան է եկել երբևէ ամենամեծ պատվիրակությամբ»։

«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները ռազմավարական են, ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո ես որոշեցի գալ ձեր գեղեցիկ երկիր։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք ադրբեջանական ժողովրդի և հրեա ժողովրդի և կառավարությունների միջև: Մենք Ադրբեջանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր»,- ասել է հրեա նախարարը։

spot_imgspot_img