Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ Քահրամանմարաշ (Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել։
Պտտահողմի հետևանքով երկրաշարժից փլուզված շենքերի տանիքների կտորները պոկվել ու ընկել են վրանային կացարանների վրա և կոտրել էլեկտրասյուները։
Ավերածության հետևանքով կա 1 զոհ և 50 վիրավոր։ Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։