Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 13 մլրդ եվրոյի զենք է մատակարարել

Եվրամիությունը Ուկրաինային ավելի քան 13 մլրդ եվրոյի զենք է մատակարարել

Եվրամիությունը Ուկրաինային 13 միլիարդ եվրոյի սպառազինություն է մատակարարել և վերապատրաստել ավելի քան 16,000 ուկրաինացի զինծառայողների: Այս մասին միության ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք շարունակում ենք կատարել Ուկրաինային 1 մլն զինամթերք, հրետանային արկեր և հրթիռներ մատակարարելու մեր խոստումը։ Արդեն մատակարարվել է ավելի քան 1000 հրթիռ և որոշակի քանակությամբ զինամթերք»,- ասել է Բորելը։

«ԵՄ-ն «արդեն վերապատրաստել է ավելի քան 16000 զինվոր Ուկրաինայից և մտադիր է մինչև այս տարվա վերջ այդ թիվը հասցնել 30000-ի», – հավելել է արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեսակոնֆերանսի միջոցով իր գործընկերներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։

Խոսելով Չինաստանի և Բրազիլիայի՝ խաղաղության կոչերի մասին՝ Բորելը խորհուրդ է տվել դրանց հեղինակներին «գնալ Կիև և իրավիճակին նայել Ուկրաինայի աչքերով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում