Ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: