Շաբաթօրյա կինոդիտում․ 5 թրիլերներ անպայման դիտելու շարքից

Շաբաթօրյա կինոդիտում․ 5 թրիլերներ անպայման դիտելու շարքից

Կինոմանները վստահեցնում են, որ թրիլլերը կինոյի լավագույն ժանրերից է: Մի կողմից, այն թույլ է տալիս օգտագործել ռեժիոսորական տեխնիկաների հսկայական բազմազանություն, մյուս կողմից այս ժանրում կա հոգեբանական դրամաներից մինչև քրեական ֆիլմերին բնորոշ անորոշությունը, սարսափ սցենարներ, որոնք դիտողին հասցնում են հուզական պիկի։ Times-ը ներկայացնում է 5 թրիլլերներ, որոնք պետք է դիտել։

1. Psycho

Ֆիլմ, որը փոխել է կինոն։ Ալֆրեդ Հիչկոկի ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես սարսափն ու հաճույքը կարող են միախառնվել, երբ դիտողը դառնում է սարսափի իրական ականատես։ «Պսիխո» հոգեբանական թրիլլերը համարվում է այս ժանրի իրական հիմնադիրը։ Ֆիլմում օգտագործված հնարքները տասնամյակներ շարունակ կիրառվում են լավագույն ռեժիսորները։

Մերիոն Քրեյնը դժգոհ է իր սիրավեպից բաժանված տղամարդու հետ, որը նրան քիչ ուշադրություն է դարձնում։ Այդ պատճառով կինը աշխատավայրից մեծ գումար է գողանում և հեռանում քաղաքից։ Մերիոնը գիշերը անց է կացնում մոթելում, որը կառավարում է Նորման Բեյթսը՝ երիտասարդ տղա, որը ենթարկվում է բռնակալ, բայց շատ սիրելի մայրիկին։ Գլխավոր դերերում են Էնտոնի Պերկինստ, Վերա Մեյզլը, Ջոն Գևին, Ջանետ Լին, Մարտին Բոլսամը։

2. Inside Man

Այս ֆիլմը փայլուն մշակված բանկային կողոպուտ կազմակերպելու վարպետության դաս է։ Ռեժիսոր Սփայք Լիի Inside Man-ը անդադար լարվածության մեջ է պահում դիտողին, ինչպես բանկի ներսում, այնպես էլ այն ամենի շուրջ, ինչ կատարվում է բանկից դուրս։ Ֆիլմի առանցքում ոստիկան Ֆրեյզերն է, որը հանդիպում է բանկային կողոպուտների փորձառու Դալտոնին։ Լարվածությունը հասնում է պիկին, երբ սկսվում են բանակցությունները պատանդներին ազատ արձակելու համար։ Սյուժեն ֆիլմի ամեն րոպեի հետ դառնում է ավելի քաոսային, քանի որ պարզվում են նոր հանգամանքներ։

Գլխավոր դերերում են Դենզել Վաշինգտոնը, Կլայվ Օուենը, Ջոդի Ֆոստերը, Քրիստոֆեր Պլամերը։

3․ The Beguiled

Ռեժիսոր Սոֆյա Կոպոլայի «Խաբվածները» քաղաքացիական պատերազմի թեմայով գոթական թրիլերը 1971 թվականին նկարահանված Քլինթ Իսթվուդի համանուն ֆիլմի ռիմեյքն է։

Քաղաքացիական պատերազմի տարիների ժամանակ կանաց համար կացարանը գաղտնի էր պահվում արտաքին աշխարհից մինչև այն պահը, երբ վիրավոր զինվորը պատահմամբ հայտվում է այնտեղ։ Այդ պահից սկած կացարանի բնակչուհիները չեն կարողանում դիմանալ գայթակղությանը։ Կացարանի տնօրենը, ում մարմնավորում է Նիկոլ Քիդմանը, թույլ է տալիս զինվորին մնալ այնքան, մինչև կառողջանա, սակայն կրքերը թեժանում են, աղջիկները սկսում են պայքար՝ վիրավոր զինվորի սրտին տիրանալու համար։

Գլխավոր դերերում են՝ Քոլին Ֆարելը, Նիկոլ Քիդմանը, Էլ Ֆաննինգը, Ունա Լոուրենսը, Էնգաուրի Ռայսը և այլոք։

4․ Enough

Մատուցողուհի Սլիմի կյանքը արմատապես փոխվում է, երբ նա հանդիպում է հարուստ անծանոթ Միտչին։ Նրանք սիրահարվում են, ամուսնանում, ամուսինը գնում է տուն և ծնվում է նրանց դուստրը։ Բայց Սլիմի երջանկությունը երկար չի տևում։ Սլիմը իմանում է ամուսնու դավաճանությունների մասին։ Վիրավորված Սլիմը որոշում է հեռանալ ամուսնուց, բայց սկսվում են ամուսնու դաժանությունները իր և 5- ամյա դստեր նկատմամբ։ Թաքնվելով ամուսնուց՝ Սլիմը փոխում է կյանքը։ Պարզապես պատկերացրեք, թե ինչ է լինում, երբ Ջենիֆեր Լոպեսը բարկանում է, հանկարծ սովորեր մի խումբ Կրավ Մագա և որոշեր վրեժ լուծել:

Գլխավոր դերերում Ջենիֆեր Լոպես, Բիլ Կեմպբել, Տեսա Ալլան, Ջուլիեն Լյուիս, Դեն Ֆուտերման, Նոա Ուայլի։

5․ Side Effects

Մեկ դեղաչափը կարող է փոխել կյանքը․ այս թիլլլերի կարգախոսն է։ Էմմիլիի ամուսնուն նստեցնում են բանտ և իր մոտ սկսվում են հոգեբանական խնդիրներ։ 4 տարի անց ամուսինը ազատվում է, Էմիլին հայտնվում է խորը դեպրեսիայի մեջ և որոշում է վերջ տալ կյանքին։ Հոգեթերապևտը դեղամիջոցներ է նշանակում, բայց Էմիլին ցանկանում է նոր դեղամիջոց ընդունել, որը իրենց խորհուրդ է տալիս գործընկերը։

Սկզբում նա սկսում է քայլել քնի մեջ, իսկ հետո տեղի է ունենում ավելի սարսափելի մի բան։ Գլխավոր դերերում Ջուդ Լոու, Ռունի Մարա, Կետրին Զետա Ջոնս, Չեննինգ Տատում, Վինեսա Շոու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում