«Միլանը» հետաքրքրված է դոս Սանթոսի ծառայություններով

«Միլանը» հետաքրքրված է դոս Սանթոսի ծառայություններով

«Միլանի» ղեկավարությունը հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Ջովանի դոս Սանթոսի ծառայություններով:

«Il Corriere della Sera»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` դոս Սանթոսին «Միլանում» ցանկանում է տեսնել նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

Նախորդ մրցաշրջանում Ջովանի դոս Սանթոսը «Վիլյառեալի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել է 11 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում