«Ատլետիկո Մինեյրոն» Ռոնալդինյոյի բացատրությանն է սպասում

«Ատլետիկո Մինեյրոն» Ռոնալդինյոյի բացատրությանն է սպասում

Ռոնալդինյո Գուաչոն իր ակումբից՝ «Ատլետիկո Մինեյրոյից», թույլտվություն է խնդրել Դեկուի հրաժեշտի խաղին մասնակցելու համար, սակայն չի մասնակցել:

Ակումբի սպորտային տնօրեն Էդուարդո Մալուֆը նշել է, որ ֆուտբոլիստին թույլ է տրվել բացակայել մինչև երեքշաբթի օրը, և իրենք սպասում են, որ մինչև այդ օրը նա բացատրություն կտա:

«Զարմացանք, երբ տեսանք, որ Ռոնալդինյոն չի մասնակցում հանդիպմանը: Մեզ հետ չի խոսել ոչ նա, ոչ էլ նրա եղբայրը Ասիսը, որը նաև նրա գործակալն է»,-Մալուֆի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Բրազիլական ակումբը ֆուտբոլիստին թույլ է տվել մասնակցել Դեկուի հրաժեշտի խաղին անկախ այն բանից, որ դա նշանակում էր, որ նա բաց էր թողնելու առաջնության հերթական խաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում