Այսօր երեկոյան կկայանա Արամ Խաչատրյանի ան. միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը

Այսօր ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակների հանձնումը:

Ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Համերգի մենակատարը կլինի 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթի 1-ին մրցանակակիրը:

Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները (Լեզգինկա «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանք «Սպարտակ» բալետից, Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում