Դել Պիերոն այցելել է «Ռեալին» և խոսել Ռոդրիգեսի, Կրոսի և Անչելոտիի մասին (տեսանյութ)

«Յուվենտուսի» լեգենդ Ալեսսանդրո դել Պիերոն այցելել է Լոս Անջելեսում նոր մրցաշրջանին նախապատրաստվող Մադրիդի «Ռեալի» մարզաբազա։

Դել Պիերոն խոսել է «Արքայական» ակումբի նոր ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին։

-«Ռեալը» հրաշալի կերպով վերազինել է իր կազմը։ Խամեսն անհավատալի խաղացող է, նա երիտասարդ է և մեծ ապագա ունի։

Կրոսը ակումբի հետ լավ կհամագործակցի։ Նա այնպիսի կիսապաշտպան է, ով «Ռեալի» համար կարևոր դեր կկատարի։

Ինչ վերաբերում է Կարլո Անչելոտիին, ում հետ ես աշխատել եմ «Յուվենտուսում 1999-2001 թվականներին, կարող եմ ասել, որ նա բոլոր ժամանակների լավագույն մասնագետն է, և ես շատ ուրախ եմ, որ նա «Ռեալի» հետ նվաճեց «Լա Դեսիման»։ Դա նրա և «Մադրիդի» համար յուրահատուկ պահ էր,-ասել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում