Շոյգու․ԱԹՍ-ների նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն են եղել

Շոյգու․ԱԹՍ-ների նպատակը Մոսկվայի քաղաքացիական օբյեկտներն են եղել

Մոսկվայի վրա գրոհող անօդաչուների նպատակը մայրաքաղաքի քաղաքացիական օբյեկտներն էին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրել է Московский Комсомолец-ը։

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան Կիևն «ահաբեկչություն է իրականացրել» Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի քաղաքացիական օբյեկտների վրա․ հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք, բոլորը ոչնչացվել են։

Ըստ նրա՝ երեք ԱԹՍ ճնշվել է էլեկտրոնային Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որից հետո անօդաչուները կորցրել են կառավարումն ու շեղվել թիրախներից։  Եվս հինգ անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում «Պանցիր» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի օգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում