«Շիրակը» պայմանագիր է կնքել Միլոշ Ստամենկովիչի հետ
26/08/2014 01:35
Նմանատիպ
«Շիրակի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է կնքել 24-ամյա սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչի հետ: Ստամենկովիչը «Շիրակ» է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով և հանդես կգա Գյումրին ներկայացնող ակումբում մինչև 2015թ. հուլիսի 31-ը:
Հիշեցնենք, որ Միլոշ Ստամենկովիչը 2013/14թթ. առաջնությունում հանդես է եկել Երևանի «Արարատի» կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում