Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս տարբեր մրցաշարերում

Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս տարբեր մրցաշարերում:

Ինչպես տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) Վորոնեժում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով է ետ մնում առաջատարից’ գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւից (Ռուսաստան):

Գրոսմայստերներ Դավիթ Հարությունյանը (Վրաստան), Տիգրան Քոթանջյանը եւ Հրայր Սիմոնյանը (Հայաստան) Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում չորս տուրից հետո 3,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (Բրազիլիա) Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ գրոսմայստերներ Վադիմ Շիշկինը, Վլադիմիր Սերգեեւը (Ուկրաինա) եւ Դենեշ Բորոշը (Հունգարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում