«Յունայթեդը» կարող է խզել Ֆալկաոյի հետ ունեցած պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կարող է չեղյալ համարել թիմում վարձավճարով հանդես եկող Ռադամել Ֆալկաոյի պայմանագիրը: Ակումբը նման որոշում կկայացնի, եթե կոլումբիացու ծնկի վնասվածքը կրկնվի: Այս մասին գրում է «Sportsmole.co.uk»-ը:

Թեև հարձակվողը ցանկություն է հայտնել մնալու «մանկունյանցիների» կազմում անգամ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, ակումբը չի վարանի նրան ետ՝ «Մոնակո», ուղարկել, եթե վնասվածքը նորից զգացնել տա:

Ֆալկաոյի համաձայնագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է 1 մրցաշրջանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում