Ռոբեն. ԲԿՄԱ-ն փորձում էր միայն պաշտպանվել
01/10/2014 10:38
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է հանդիպումը.
-Կարծում եմ` բոլորս պետք է երջանիկ լինենք, որ հաղթել ենք: Մի թիմը փորձում էր միայն պաշտպանվել, մյուսը` հարձակվել: Արդյունքում ամեն բան մեկ գնդալով որոշվեց:
Տարօրինակ էր դատարկ մարզադաշտում խաղալը: Նման բան եղել էր կարիերայի ամենասկզբում, երբ դեռ պատանի էի: Ամեն դեպքում պետք է չկորցնել պրոֆեսիոնալիզմն ու խաղալ պահանջվածի պես: Կարևորը վաստակած 3 միավորն է,-ասել է Ռոբենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում