Մահացել է անվանի բժիշկ Ռաֆայել Ստամբոլցյանը

«Քանի որ հարգելի լրագրողները այլ կարեւոր սենսացիաներով են տարված, ստիպված ենք մենք տարածել Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի մահվան գույժը»: Այս մասին ասվում է բժիշկների տարածած հաղորդագրության մեջ: 

Տեղեկացվում է, որ Ռ.Ստամբոլցյանի հոգեհանգիստը կլինի այսօր՝ ժամը 18:00-ին Սրբ Հովհաննես Եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը հուլիսի 11-ին՝ Գիտությունների ազգային ակադեմիայից:

Ռ.Ստամբոլցյանը 1987 թ.-ից եղել է Հանրապետական հիվանդանոցի պրոֆեսոր: Վերջինիս հետազոտությունների բնագավառը եղել է սրտաբանությունը: Ստամբոլցյանը բարձր տեղեկատվական ախտորոշիչ նոր ուղղության՝ ինտեգրալ էլեկտրասրտաբանության և դինամիկ կոմպյուտերային էլեկտրասրտագրության հեղինակ է:

Եղել է «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) իսկական անդամ: Պետական մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է Պատվո նշան, Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշաններով, Մխիթար Հերացու, Բոտկինի անվ. և այլ մեդալներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում