Վավրինկան որակավորվել է ամփոփիչ մրցաշարի համար

Վավրինկան որակավորվել է ամփոփիչ մրցաշարի համար

«Australian Open»-ի չեմպիոն և աշխարհի չորրորդ ռակետ Ստեն Վավրինկան ապահովել է իր մասնակցությունը АТР ամփոփիչ մրցաշարին։

29-ամյա շվեյցարացին, ով այս տարի առաջին անգամ է հաղթել «Մեծ սաղավարտի» և «Մասթերս» մրցաշարերում, ATP World Tour Finals-ին կմասնակցի երկրորդ տարին անընդմեջ։

-Դա իմ երազանքն էր, և ես անասելի ուրախ եմ, որ կրկին Լոնդոնում մասնակցելու եմ այդ մրցաշարին։ Դա իմ նպատակն էր անցյալ տարվա մասնակցությւոնից հետո։ Սա իմ երկրորդ ամփոփիչ մրցաշարն է լինելու, ուստի այն ինձ համար դեռևս մանկական երազանքի նման է,-ասել է Վավրինկան։

Հավելենք, որ մրցաշարի համար արդեն որակավորվել են նաւ Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում