Ռայան Գիգզն արժանացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակին

Ռայան Գիգզն արժանացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգզը «Extravaganza» բարեգործական միջոցառման ընթացքում ստացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակը։

Միջոցառումը կազմակերպվում է «Նորդոֆֆ Ռոբինս» բարեգործական հիմնադրամի համար  հանգանակություն հավաքելու նպատակով։ Հիմնադրամը երաժշտական թերապիայի ուղղությամբ է մասնագիտացած։

-Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է այս մրցանակը, հատկապես երբ նայում եմ, թե ինձնից առաջ ովքեր են դրան արժանացել։ Ցանկանում եմ այս իրադարձությունը տոնել ընկերներիս հետ և օգնել հիմնադրամին գումար հավաքելու գործում,-ասել է Գիգզը։

19 տարվա ընթացքում այդ մրցանակը շնորհվել է ևս երեք «մանկունյացիների»՝ Ալեքս Ֆերգյուսոնին, Էրիկ Կանտոնային և Դենիս Լոուին։ Այդ մրցանակին արժանացել է նաև Պելեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում