Ամառը դերի մեջ է մտնում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ամառը դերի մեջ է մտնում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի և 7-8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում