Իսրայելի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կայցելի Ադրբեջան՝ ռազմավարական կապերի, տարածաշրջանային կայունության և արդյունաբերական համագործակցության ամրապնդման նպատակով հանդիպումների համար։
Այս մասին հաղորդում են ադրբեջանի լրատվամիջոցները։ Նշվում է, որ իսրայելական պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիսի 12-ի երեկոյան։
Նախատեսվում է, որ այցի ընթացքում, որը կտևի մինչև հուլիսի 14-ը, նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Գալանտի այցը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական կապերը դիվանագիտության, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 30-ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պատմական այցով ժամանեց Բաքու, որի ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում