ՊԵԿ-ը հերքել է «Financial Times»–ի տարածած լուրը
Նմանատիպ
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով «Financial Times»–ի հրապարակմանը, ասել է, որ այդ լրատվամիջոցը ի սկզբանե դիմել էր իրենց, սակայն իրենց կողմից տրամադրած մեկնաբանությունները կամ թվերը ներկայացված չէին այդ հրապարակման մեջ։
«Մենք, օրինակ, նշել էինք, որ 2019 թ մեքենաների շատ մեծ հոսք կար ՀՀ–ից դեպի ՌԴ, որը սանկցիաների հետ կապված չէր»,– ընդգծել է Բադասյանը։
Նա նաև ավելացրել է, որ ոչ բոլոր մեքենաներն են պատժամիջոցների տակ, բացի այդ, հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ «Financial Times»–ի` Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում