Ստոկհոլմում թույլատրել են այրել Ղուրանը
09/08/2023 18:30
Նմանատիպ
Ստոկհոլմի ոստիկանությունը թույլատրել է նոր բողոքի ակցիա անցկացնել Ղուրանի այրմամբ, որը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 14-ին: Այս մասին գրում Է SVT պարբերականը։
Ցույցի կազմակերպիչը Իրաքից ներգաղթյալ Սալվան Նաջեմն է, ով ավելի վաղ նմանատիպ ակցիաներ էր անցկացրել հայրենակից Սալվան Մոմիկայի հետ: Ցույցը կրկին տեղի կունենա խորհրդարանի շենքի մոտ։ Նմանատիպ ակցիա տեղի ունեցավ նաև օգոստոսի 3-ին։
Բացի Շվեդիայից, Ղուրանի այրմամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Դանիայում, որոնք բացասական արձագանք են ստացել մահմեդական աշխարհի պաշտոնյաների և դիվանագետների կողմից։
Օրինակ՝ Ղուրանի այրման համար Իրաքի իշխանություններն արտաքսել են Շվեդիայի դեսպանին, իսկ Թուրքիայում նման ակցիաներն անվանել են իսլամաֆոբիա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում