Նադալ. Ես լավ ու կայուն խաղ անցկացրի
21/10/2014 21:27
Նմանատիպ
Աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Բազելի մրցաշարի առաջին տուրում 6:2, 6:2 հաշվով հաղթեց Սիմոնե Բոլելլիին: Նադալը պատմել է հանդիպման մասին.
-Ինձ համար սա շատ կարևոր հաղթնակ է: Ես լավ ու կայուն խաղ անցկացրի: Գրեթե սխալ թույլ չեմ տվել: Հիմա ամենակարևորն այն է, որ լավ խաղ ցույց տամ հաջորդ փուլում ու լավ ժամանակ անցկացնեմ կորտում: Կարևոր է խաղից, մրցաշարից հաճույք ստանալը,-ասել է Նադալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում